ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Արժեքայնորեն հիվանդացված հանրույթի օրինաչափ վարք

Արժեքայնորեն հիվանդացված հանրույթի օրինաչափ վարք
08.06.2024 | 16:36

«Հեծանիվի» ու «տղամարդկային կրծքերի» թեմաները միշտ ակտուալ են, քան՝ գոյաբանական հարցերը, քան՝ Արցախը, քան՝ լուրջ ու կարևոր որևէ բան:

Սա արժեքայնորեն հիվանդացված հանրույթի օրինաչափ վարքն է:

Սա մեր տեղեկատվական հասարակության ու մանկուրտային իրողությունների արժեքաբանությունն է, որին, ի դեպ, մի զգալի մասով աջակցում են նաև տեղեկատվական առումով ենթադրելի գրագետ, սակայն անհատական մեդիա հայպ բռնողները:

Անգամ եթե հրետանային արկը պայթի հրապարակի մեջտեղում, մարդիկ կիջնեն այնտեղ նկարվելու, այլ ոչ թե կփորձեն ինքնակազմակերպվել՝ դիմագրավելու աղետին:

Խնդրին պետք է լուծում տալ՝ այն չառկախելով պայքարողների թվային քանակից:

Ալեն Ղևոնդյան

Դիտվել է՝ 2145

Մեկնաբանություններ